«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Ասում ենք` շնորհավոր, միշտ եղիր բախտավոր»

«Ասում ենք` շնորհավոր,  միշտ եղիր բախտավոր»
22.02.2013 | 00:49

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ չի ուշանա նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ը բառացիորեն չէր շնորհավորել Սերժ Սարգսյանին, շնորհավորանքը ձևակերպել էր «պաշտոնն ստանձնելու» եզրույթով:
Հիշենք, որ նրան արդեն շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը, Չինաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Բելառուսի նախագահները և… Ռոբերտ Քոչարյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ